Սամվել Կարապետյանի ճաշակով

Ծառուկյանի վերադարձն այլընտրանք չունի: Այդ մասին են հուշում քաղաքական բոլոր գործընթացները, սկզբում ազգովի խնդրագրեր ներկայացնելու բեմադրությունները, օրերս ԲՀԿ ակտիվի համանման ներկայացումը, իսկ այսօր՝ իշխանության ներկայացուցիչների շրջանում իշխող տրամադրությունները։ Այսպիսով՝ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հորդորով ու փոխադարձ վիրավորանքներից հետո հարկադրաբար քաղաքական ասպարեզը թողած Գագիկ Ծառուկյանի վերադարձի որոշումը բացառապես նույնպիսի՝ ամենաբարձր մակարդակներում է կայացվել։ Խնդիրն այն է, որ չնայած այս տարվա մի քանի վճռորոշ իրադարձություններից հետո արմատական փոփոխությունների հրամայական օդում կախվեց, իսկ իշխանությունն վարչապետափոխությամբ հայտարարեց ռադիկալ փոփոխությունների մեկնարկի սկիզբ, այդուհանդերձ ամիսներ հետո հասկանալի է դառնում, որ ամենը կոսմետիկ փոփոխություններ են, որ օլիգարխիայի իշխանությունը շարունակվում է, միայն թե փոխվել են դերակատարները, հիմա Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում «ճաշակ թելադրողը» Սամվել Կարապետյանն է։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանության հիմնադրած ճահիճը խորանում է, որը կարող է նոր պայթյուն առաջացնել, ինչպես ՊՊԾ գնդի շուրջ հուլիսյան օրերին։ Այս նկատառումով է, որ իշխանությունը իրեն ապահովագրելու որոշում է կայացնում՝ նորից ասպարեզ հանելով Գագիկ Ծառուկյանին, որը ընդդիմադիր դաշտի ստվար հատվածը համախմբելու, դժգոհ էլեկտորատը այդ կողմ ուղղորդելու հստակ նպատակներ է իր առջեւ դնելու։ Մենք այսօր գրել ենք, որ Ծառուկյանի վերադարձի որոշման «քավորները» եղել են նույն շրջանակները, որոնք կայացրեցին հաշտեցման որոշում։ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս տարի իր ծննդյան 60 ամյակը ինչպես հայտնի է տոնել է Մոնակոյում՝ ընտանիքի և հարազատների միջավայրում: Ծառուկյանին հասցրել են շնորհավորելու նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, ռուսաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Վերջիններս էլ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցել են առանձնազրույց նրա՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ, ինչից հետո էլ ԲՀԿ նախկին առաջնորդը կայացրել է իր որոշումը:Եթե հիշում եք, Սամվել Կարապետյանն առանձին հանդիպումներ ունեցավ նաև Ծառուկյանի հետ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո՝ ստանձնելով կողմերին բարիշեցնելու հաշտարարի դերը: ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում ակնհայտ մեղմ էր պատասխանում Ծառուկյանի վերադարձի մասին հարցերին։ Նա անընդհատ կրկնում էր, որ իրենք երկու տարի առաջ փետրվարի 12-ին գնահատական են տվել ոչ թե անձին, այլ երևույթին՝ նշելով, որ գուցե իր պատասխանները չբավարարեն մեզ, բայց ինքը այլ բան չի ցանկանում ավելացնել այս թեմայով։ «Մենք խոսել ենք երևույթների մասին, մեկ անգամ ձեզ բարեկամական հորդորել եմ, հիմա էլ խնդրում եմ՝ շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ։ Կգան ընտրություններ, կտեսնենք։ Մի զարմացեք, գալիս է, չի գալիս»,-ասաց նա։ Լրագրողների հիշեցմանը, թե հանրությունը չի մոռացել, թե ինչեր ասաց երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հասցեին, ինչպիսի պիտակավորումներով բնորոշեց նրան, Շարմազանովը հարցով պատասխանեց․ «Էդ որ ասում եք՝ հանրությունը չի մոռացել, էդ որ եռյակ էր, քառյակ էր, նոր միացան՝ Էդմոնը, Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը, էդ որ ընդամնեը երկու-երեք ամիս առաջ Վանաձորում իրար ինչ ասես՝ ասում էին, բա էդ ինչի՞ մեկիդ մոտ հարց չառաջացավ, որ ասեիք՝ ոդ ո՞նց եղավ, որ դուք միացաք»։ Հարցին, թե Գագիկ Ծառուկյան երևույթն այսօր էլի քաղաքական չարի՞ք է, թե՞ ոչ, Շարմազանովն ասաց․ «Ես կասեի, որ նույն բացասական գետը երկրորդ անգամ չեն մտնի։ Մենք ակնկալում ենք ազատ, արդար, բաց, թափանցիկ մրցապայքար»։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին ու ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը, հիշեցրեց իրենց հայտարարությունը, որտեղ նախանշված են համագործակցության սկզբունքները. «Մենք պատրաստ ենք համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրությունների միջոցով նպատակ են դրել Հայաստանում հասնել իշխանափոխության, լեգիտիմ ընտրության: Նման ուժերի հետ մենք նպատակ ենք դրել համագործակցել»: Զուրաբյանը հիշեցրել է նաեւ, թե ինչ արգասաբեր էր նախկին եռյակ-քառյակի համագործակցությունը ու թվարկել իրենց պայքարի արդյունքները՝ ակնարկելով, որ չեն մերժի նման համագործակցության հնարավորությունը։ Սպասվում է, որ Ծառուկյանին կցված էլի բազմում գործիչներ կլուծեն իրենց խնդիրն ու հաջորդ խորհրդարանի մուտքի արտոնագիր կվաստակեն։ Անի Սահակյան

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am