«Ձեռ ե՞ք առնում». Գաստիկը՝ հետազոտվող տեսանյութերում իր, Ծըգլի և Տլեյի «երևալու» մասին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով երեկվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին գործով ապացույց ճանաչված տեսանյութերի արձանագրությունները: Մեկ ժամից ավել դատավարության մասնակիցները (բացառությամբ գործով մեղադրող դատախազների,- հեղ.) եւ դահլիճում ներկա գտնվողները տեսախցիկների տեսագրություններում «փնտրում էին» գործով մեղադրյալներ Գաստիկին, Ծըգլին եւ Տլեին: Մասավորապես մեղադրող դատախազ Արամյանը ներկայացրեց մեղադրանքի հիմքում դրված ապացույց-տեսանյութերը՝ «ժամ-րոպեով» առանձնացված: Ցուցադրվեցին «Նոր Զովք» սուպերմարկետի տեսախցիկների տեսագրությունները: Ըստ նախաքննական մարմնի եւ դատախազի` այնտեղ երեւում է 3 անձ, որոնց դեմքերը թեեւ չեն երեւում, բայց ամբաստանյալներն են: Հենց այս տեսանյութերից մեկում դատախազ Արամյանը համառորեն «տեսնում էր», նույնիսկ ձեռքով ցույց էր տալիս երեք անձի տեղաշարժ, մինչդեռ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը պնդում էր, որ երեւում է միայն մեկ անձի շարժ: «Ձեռ եք առնում էն մյուս երկուսն էլ կպել են իրա՞ր»,- հետաքրքրվեց ամբաստանյալ Գաստիկը, ինչին ի պատասխան նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց. «Իյա՞, նոր իմացա՞ր»: Դատավորը նախազգուշացրեց ամբաստանյալներին, որ այլեւս տեղից չխոսեն, իսկ դահլիճում գտնվող հարազատներին էլ «հորդորեց» տեղից չխոսել, այլապես սպառնաց նիստը դռնփակ անցկացնել: «Մեղադրող կողմին ձեռնտու է ցույց տալ, որ երեք անձի շարժ կա, մինչդեռ մեկ անձի շարժ է երեւում միայն, հետեւաբար, իրականությանը չի համապատասխանում վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած ապացույցը: Հարգելի՛ դատարան, առհասարակ ապացույցը, որը ներկայացվել է դատարան, որակի խնդիր ունի, ապացույցը պետք է համոզիչ լինի: Այս տեսանյութում նույնիսկ չի երեւում` այդ մեկ անձը կին է, թե տղամարդ, ծեր է, թե երեխա»,- նկատեց ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը: Ըստ նախաքննական տվյալների՝ երեք ամբաստանյալները դեպքի վայրից հետո գնացել են Նոր Նորք, այնտեղից տաքսիով Ավան թաղամասում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետ, ապա «Միլենա» տաքսի ծառայություն: Ի սկզբանե գործի նյութերով, երեք ամբաստանյալները «կապիշոնով» են եղել: «Նոր Զովք» սուպերմարկետի տեսախցիկներից մեկի տեսագրությամբ «երեւացող» երեք անձինք, սակայն, կապյուշոնով չէին, այդ հանգամանքի վրա դատարանի ուշադրությունը հրավիրեց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ հավելելով. «Քննությամբ տվյալ ձեռք չի բերվել, որ այդ երեք անձը ճանապարհին փոխվել են: Չի կարելի ամբողջ քաղաքի այդ օրվա տեսախցիկների տեսագրությունները հանել եւ հենց քայլող երեք անձ տեսնել, ասել` ուրեմն ամբաստանյալներն են»: Մեկ ուրիշ տեսագրությամբ, բազմաթիվ անձանց մեջ, մեղադրողը մի անձի առանձնացրեց, որն ըստ նրա՝ ամբաստանյալներից մեկն է. այդ անձը իբր դուրս է գալիս տաքսի ծառայությունից: Այդ կադրը ետ ու առաջ եղավ մի քանի անգամ, քանի որ այդպես էլ պարզ չէր, թե որտեղից է դուրս գալիս դատախազի կողմից մատնանշված տղամարդը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am