ՀՀ նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարութ յան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ: Քննարկման սկզբում անդրադառնալով դեռևս 2001 թվականին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ մեկնարկած պետական ծառայության կազմավորման իրավական գործընթացին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այն հետագայում հիմք հանդիսացավ մոտ երկու տասնյակ այլ ծառայությունների մասին օրենքների ընդունման համար, որոնց կիրառումը թույլ տվեց պետական ծառայության առանձին տեսակների կայացման գործում զգալի հաջողությունների հասնել: serj-sargsyan 20506_b manvel-badalyan vache Նախագահի համոզմամբ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, որպես անկախ մարմին, զգալի դերակատարում է ունեցել այս տարիների ընթացքում պետական կառավարման մի շարք մարմինների բնականոն և արդյունավետ գործունեության ապահովման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի, այս համակարգի ձևավորման սկզբնական փուլում կենտրոնացված մոդելի ընտրությունն արդարացված էր, սակայն ժամանակի պահանջներին համահունչ հասարակական զարգացումները պահանջում են նոր մոտեցումներ, և ըստ այդմ՝ առաջանում է նոր լուծումներ մշակելու անհրաժեշտություն: «Պետական ծառայության համակարգի կատարելագործումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և շարունակում է մնալ պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք փորձենք այս համակարգն էլ զարգացնել՝ կիրառելով նոր մոդել»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական ծառայության համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, դրանց հիման վրա մշակված մոդելների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև կառավարության պատկերացմամբ առավել արդյունավետ մոդելը: Ըստ Վաչե Գաբրիելյանի, այն ենթադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի կարգավիճակի փոփոխություն, ինչը, բնականաբար, կհանգեցնի նաև խորհրդի լիազորությունների ծավալի վերանայման: vache-gabrielyan1 arpine-hovhannisyan 20499_b Խորհրդակցության օրակարգի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է ներկայումս մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին, որով պետք է ստեղծվի միասնական հակակոռուպցիոն մարմին: Այն, ըստ նախարար Հովհաննիսյանի, ձևավորվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ինչը հանգեցնելու է հանձնաժողովի լիազորությունների շրջանակի ընդլայնմանը: Տեղի ունեցած քննարկման արդյունքում վերոնշյալ հարցերի վերաբերյալ Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր մոտեցումները և տվել հանձնարարականներ: Նշելով, որ առաջարկվող նախընտրելի մոդելն ունի որոշակի առավելություններ, Նախագահը տեսակետ է հայտնել, որ այն կարող է հետագա աշխատանքների համար ընդունվել որպես հիմք, սակայն, Սերժ Սարգսյանի համոզմամբ, անհրաժեշտ է այս գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և խնդրի բոլոր մանրամասները հանգամանորեն քննարկելու համար ձևավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կառույցներին, լս ելով նաև նրանց մոտեցումներն ու նկատառումները: Նախագահը միաժամանակ կարևորել է նման լայնածավալ բարեփոխումներ քննարկելիս հաշվի առնել սահմանադրական նոր կարգավորումների առանձնահատկությունները, դրանցից բխող նպատակներն ու խնդիրները՝ անհրաժեշտ համարելով ապահովել կառավարության և անկախ մարմինների գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաև դրանց արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան #ՈՒՂԻՂ․ Գյումրին «թքեց» Նիկոլի վրա․․․ ի՞նչն է նրան խանգարմունքի հասցրել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am