Կրճատումներ կլինեն
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում Լևոն Ալթունյանը նշեց, որ լուրերի, այն մասին, թե նախարարության աշխատակիցներին ստիպում է ռուսերեն խոսել և համակարգչով արագ տպել սովորել, մի մասն է ճիշտ: «Ես չեմ պարտադրում ռուսերեն խոսել, փոխարենը ես սկսեցի կատարելագործել իմ հայերենը և խոստանում եմ, որ առաջիկա 1-2 ամսում կհասնեմ հայաստանյան լավագույն մակարդակին: Ինչ վերաբերում է արագ տպելուն, ապա պետք է ասեմ, որ նախկին աշխատավայրումս` «Վարդանանց» բժշկական կենտրոնում մարդիկ կարողանում էին րոպեում 120 նիշ հավաքել, իսկ այստեղ ես 120 նիշ եմ պահանջում, հակառակ դեպքում` աշխատանքն է տուժում»,- ասաց նա: Հարցին` սպասվո՞ւմ են կրճատումներ, Ալթունյանը պատասխանեց` այո, քանի որ եթե նախկինում նույն աշխատանքը կատարվել է 5 անձի կողմից` մեկ մատով 20 նիշ տպելով, այսօր մեկը կարող է փոխարինել 5-ին, բնականաբար:
