«Մենք չենք փոշիացրել միլիոններ, հակառակը՝ խնայել ենք». սփյուռքի նախարարը ՎՊ ուսումնասիրության մասին
Սփյուռքի նախարար, հանրապետական Հրանուշ Հակոբյանը վիրավորված չէ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունից, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր վարկանիշն անկում է ապրելու: «Ես կվիրավորեի մի դեպքում, եթե ես այնպիսի արարք թույլ տայի, որ կհեղինակազրկեր վարչապետին: Ես անցնող իմ կյանքի բոլոր ճանապարհներին որևէ անօրինականություն, խարդախություն, անշնորհքություն չեմ արել: Բայց սխալներ իհարկե կան: Այդ առումով՝ ես իհարկե չեմ վիրավորվի»,- ասաց Հակոբյանը: Անդրադառնալով՝ Սփյուռքի նախարարությունում Վերահսկիչ պալատի կատարած բացահայտումներին, ապա Հրանուշ Հակոբյանն այդ առթիվ հայտարարեց. «Մենք չենք փոշիացրել միլիոններ, հակառակը՝ խնայել ենք: Սփյուռքի նախարարությունում խախտում, անօրինականություն, չարաշահում չի եղել: Սփյուռքի նախարարությունում եղել են ընթացակարգային խախտումներ, անճշտություններ, որոնք ստուգումների ընթացքում վերացել են:Նրանք շատ ծանրաբեռնված են և եթե մի 10 հոգու, 20 հոգու, 30 հոգու, բոլոր նախարարություններում է, կարծեմ, ընդունված, ձեզ մոտ էլ, դեկտեմբեր ամսին 13-րդ աշխատավարձ տալ, սա սովորական երևույթ է, կարծում եմ»:
