Հրանտ Բագրատյանը բարկացավ. «Ինձ դասեր տալ պետք չէ»
ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ճիշտ չէ, որ պատգամավորը հնարավորություն չունի ելույթ ունենալ: «Պարոն Արամյան, դուք հաճախ հարմարեցնում եք սուտը: Ինձ թվում է՝ դուք ձեր այս կառավարությամբ ընդհանրապես կթաղեք տնտեսությունը: Հին բաները նորից բերում, բացատրում եք: Իմ բոլոր հարցադրումներին զավեշտալի պատասխաններ եք տվել»: Ի պատասխան Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց. «Չեմ կիսում, որ սուտ ենք խոսում. իմ ցանկացած թեզ կարող եմ ապացուցել ոչ թե 1990-ականներին ստացած գիտելիքներով, այլ ժամանակակից աշխարհում Նոբելյան մրցանակակիրների հիմնավորումներով ու դա կարող ենք հրապարակային անել: Ինչ վերաբերում է պարտքի քաղաքականությանը, ապա ամեն ինչ շատ պարզ է՝ ամբողջ աշխարհում կա պարտքային ճգնաժամեր եւ կան խրոնիկ պահեր: Մեր մոտեցումը շատ պարզ է՝ երկու տարի անընդմեջ մենք ունեցել ենք պարտքի առանցիկ աճ, այդ պատճառով ապագայում մենք պետք է ունենաք պահպանողական վարքագիծ: Չեմ հասկանում ձեր առաջարկը՝ շարունակե՞նք պարտքի աճի նույն տեմպերը: Ես խոստանում եմ՝ սիրով կհրավիրեմ ձեզ ու բոլոր ձեր հացերին կանդրադառնանք»: Հրանտ Բագրատյանի բարկությունն էլ վրդովվեց ու ասաց. «Ես գիտեմ ԱԺ կանոնակարգ օրենքը ու դա աբսուրդ է ինձ համար ու ինձ դասեր տալ պետք չէ: Խոսում եք Նոբելյան մրցանակակիրներին, պիտի ասեմ, որ նրանցից որեւէ մեկը չի կարող այս ճկույթիս չափ առաջարկ անել ՀՀ տնտեսության վերաբերյալ»: Վարդան Արամյանն էլ պատասխանեց, որ ինքը Նոբելյան մրցանակակիրներին վկայակոչեց՝ նշելու համար, որ հնացած գիտելիքներով իրենք չեն առաջնորդվում: Սոնա Դավթյան
