Մի օր Ալիևը խաղաղ կգա Հայաստան, երբ Բաքուն չի լինի Ադրբեջանի մայրաքաղաքը. Գառնիկ Իսագուլյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Երևան կվերադառնա խաղաղ ճանապարհով, երբ Հայաստանը դատարկվի, նշեց, թե դա Ալիևի երազանքն է: «Նրա երազանքներն այլ մակարդակներում են սավառնում, ցավոք սրտի, մերոնք դրանց որոշակի արժեք են տալիս: Եվ չի բացառվում, որ մի օր Ալիևը խաղաղ կգա Հայաստան, երբ Բաքուն չի լինի Ադրբեջանի մայրաքաղաքը, ես ուրիշ ձև ու ճանապարհ չեմ տեսնում»,- ասաց նա: Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ նշեց, որ Եվրամիության ամենալուրջ ներկայացուցիչները` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, լուրջ խառնաշփոթի մեջ ենճեն կարող արտահայտել մի խնդրի վերաբերյալ կարծիք, որտեղ Եվրամիության գործոնը, եթե չասեմ երկրորդական, երրորդական, ապա չորրորդական տեղում է, որովհետև մեր տարածաշրջանում հիմնական դերակատարները Ռուսաստանն ու ԱՄՆ են:
