ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները հասան պաշտոնյաների փեսաներին եւ հարազատներին. hraparak.am

Պետեկամուտների կոմիտեում այսօր «փեսաների» օր էր հայտարարված, կադրային փոփոխությունների թիրախում նախկին կամ ներկա պաշտոնյաների փեսաներն ու հարազատներն էին:Կայքի տեղեկություններով` Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսային` Հրանտ Կարապետյանին Վարդան Հարությունյանը Մաշտոցի հարկային տեսչությունից տեղափոխել է Գավառ եւ այնտեղ նշանակել տեսչության պետ: Ի դեպ, վերջերս Հրանտ Կարապետյանի մոտ «չեպե» էր արձանագրվել, նրա տեսուչին ձերբակալել էին կաշառքի համար: Հրանտ Կարապետյանի տեղափոխությունը համակարգում ընկալում են որպես «աքսոր»: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսային` Շենգավիթի հարկային տեսչության պետ Վահան Մամիկոնյանին էլ տեղափոխել են օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալի պաշտոնին: Քաղաքական էլիտայի քեֆ, ուրախությունների օրրան` «Օջախ» ռեստորանի տերերից` Մանվել Եգանյանի փեսային` Արմեն Սաֆարյանին, ով Խոշոր հարկատուների տեսչության պետի տեղակալ էր, նշանակել են Արաբկիրի հարկային տեսչության պետ: Ի դեպ, Արաբկիրի հարկային տեսչության պետը Սասուն Հայրապետյանն էր: Նրան նշանակել են վարչություններից մեկի պետի տեղակալ:ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի եղբորը` Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ Կարեն Սարգսյանին նշանակել են Կոտայքի հարկային տեսչության պետ: Փաստորեն` այս գիշեր եւս «մաֆիան» անցավ Հովիկ Աբրահամյանի հարազատներից մեկի կողքով, ի տարբերություն Մանվել Եգանյանի եւ Վահրամ Բաղդասարյանի բարեկամների` Արգամիչի փեսայի պաշտոնը իջեցրել են:Մեկ տեղափոխություն եւս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր տղան՝ Արթուր Այվազյանը Կապանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել է Երեւան՝ նշանակվելով Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետի տեղակալ:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Բաքուն և Դամասկոսը պատրաստվում են հարաբերությունների զարգացման կոնկրետ քայլերի Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ․ Վահե Հովհաննիսյան Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video) Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին Ռուսաստանն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, ու․․․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան Մատվիենկոն հանդիպել է Էրդողանի հետ Ճղում եք. Քոչարյանից էլ, Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ թույլ եք. Մինասյանը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ մի՛ ճնշեք․․․ Փաշինյանի ճակատագրական մեսիջը Պուտինին»․ Հայկ Նահապետյան (video) ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ․ Ռոբերտ Քոչարյան Ինչ որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկվածների նկատմամբ․ մանրամասներ ՔՊ-ն ունի համազգային աղետի նոր ծրագիր (video) Իրանի դեմ պատերազմը խիստ ռիսկային միջոց է․ իրանագետ Աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին․ Էրդողան Թրամփը հայտարարել է, որ կարող է անձամբ մեկնել Իսլամաբադ՝ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը Իշխանությունը որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք․ Գոհար Ղումաշյան Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am