Մխիթարյանն արժանացել Մոուրինյոյի վստահությանը
Անգլիական The Sun պարբերական գրում է, որ Հենրիխ Մխիթարյանն արժանացել Ժոզե Մոուրինյոյի վստահությանը: Ըստ պարբերականի՝ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պորտուգալացի մասնագետի վստահությանն արժանացել է հավելյալ մարզումների շնորհիվ, որի ընթացքում առավել շատ մկանային զանգված է ավելացրել: Մխիթարյանը մարզվում է անգամ հանգստյան օրերին՝ փորձելով ավելի բարելավել մարզավիճակը:
