ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի, հայ պաշտոնյաների ու բիզնեսների մասին
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իր կարծիքով՝ վարչապետն արձագանքում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին այն հարցերին, որոնք լսվում են Հայաստանի հասարակության ու լրագրողների շարքերից: Ըստ նրա՝ այն, ինչ լսում է վարչապետ Կարեն Կարապետյանից, այս երևույթի դեմ պայքարի հարցում, հուսադրող է. «Կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ դա կոռումպացված պաշտոնյաներին ու բիզնեսներին Հայաստանից դուրս կարող է հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա իրենց ազդեցությունն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետն այս ամենին տեղյակ է, և դա մտահոգում է նրան: Ես ասել եմ վարչապետին, որ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ցանկացած ձևի աջակցություն տալ այս հարցում»:
