Տարոն Մարգարյանին նոր կարգավիճակ են տվել
«ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում Է, որ Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն Էլի Տարոն Մարգարյանն Է լինելու։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. Աժ ընտրություններից գրեթե անմիջապես հետո։Մեր հարցին արդյոք ՀՀԿ Երևան քաղաքի տարածքային կազմակերպությունների աշխատանքները համակարգողի կարգավիճակը, որը տրվելու Է Տ. Մարգարյանին. նշանակում Է, որ վերջինս 2017թ. նորից գլխավորելու Է Երևանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը պատասխանեց. «Իհարկե։ Կարող եք մտածել, և այդպես Էլ կարող Է լինել», գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
