Բայց լավ խասիաթա՝ ծնունդի օրով կամանդիրովկա գնալ.Հերմինե Նաղդալյանը նեղսրտեց
ԱԺ քառօրյայի սկզբում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը զրուցում էր Գալուստ Սահակյանի հետ .«Բայց լավ խասիաթա՝ ծնունդի օրով կամանդիրովկա գնալ»: Քիչ անց ԱԺ-ն շնորհավորեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Նա դահլիճում չէր: ԱԺ-նում բոլոր ոլոր նախագծերը ձայների մեծամասնությամբ անցան: Շարունակեցին քննարկել երեկ սկսված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը շատ կարճ ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ այս նախագիծը հանրային քննարկում չի անցել. «Մեկ բան ակնհայտ է, որ 10 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներ ՀՀ-ում քիչ են, եւ ես գիտեմ, որ այդ համայնքներում մարդկանց միայն 30 տոկոսն է ապրում: Ես ուղղակի կոչ եմ անում հանել բոլոր տեղական վճարները համայնքների համար»: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը կոչ արեց անցկացնել լսումներ ու քննարկումներ, որպեսզի համայնքների բնակիչների ձայնը լսելի լինի. «Ու հատկապես պետք է կարեւորվի սահմանապահ համայնքների աջակցությունը»: «Պատգամավորների կողմից ներկայացված բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն».հիմնական զեկուցող Տարածքային կառավարման եւ զարգացման հարցերի փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ նոյեմբերի 24-ին շուրջ 40 համայնքի բնակիչների հետ քննարկել են այս նախագիծը, իսկ դեկտեմբերի 9-ին այն կքննարկվի շուրջ 100 համայնքի ներկայացուցիչների հետ:
