Աշխարհում ամենաշատ զենք վաճառող երկրները
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում ասված է,որ Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ասիայի զենք արտադրողները շարունակում են ընդլայնել վաճառքի ծավալները, մինչդեռ ամերիկյան ռազմական ընկերությունների տարեկան վաճառքը կրճատվել է: Զենքի վաճառքի ծավալներով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն,որտեղ 2015 թվականին վաճառել են 209,7 միլիարդ դոլարի զենք, ինչը 3 տոկոսով զիջում է 2014 թվականի ցուցանիշին: Ամերիկյան ընկերություններին պատկանում է աշխարհում զենքի վաճառքի 56,6 տոկոսը: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է` 10,6 տոկոս վաճառքով: Եռյակը եզրափակում է Ռուսաստանը` 8,1 տոկոսով, ինչը 6,2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Թուրքիային 2015 թվականին 10,2 տոկոսով ավելի շատ զենք է վաճառել, քան 2014 թվականին:
