Սիսի կաթողիկոսարանը հայ եկեղեցուն վերադարձնելու հարցով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կդիմի ՄԻԵԴ (Տեսանյութ)
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը հայ եկեղեցուն, տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսությունից: Սա, ըստ Կաթողիկոսության, լինելու է առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Ավելի վաղ, նույն հարցով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը և Արամ Ա կաթողիկոսը դիմելէին Թուրքիայի Սահմանադրական դատարան: ՍԴ-ն իր հերթին դիմել է երկրի արդարադատության նախարարությանը, վերջինս էլ մերժել է դատը՝ համարելով որ այն դուրս է ՍԴ-ի իրավասության շրջանակներից:
