Կարեն Անդրեասյանին աշխատանք են առաջարկել Վրաստանում.Հրապարակ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին աշխատանք են առաջարկել Վրաստանում՝ մասնավոր ոլորտում եւ բավականին բարձր վարձատրությամբ: Երեկ փորձեցինք այս տեղեկությունների իսկությունը պարզել Անդրեասյանից: «Այո, եղել է նման առաջարկ։ Դեռ որեւէ տեղեկատվություն չունեմ տրամադրելու որեւէ մեկին, նույնիսկ ընտանիքիս որոշ անդամների դեռ այդ մասին չեմ ասել»: Մեզ լուրեր էին հասել նաեւ, որ Կարեն Անդրեասյանն ստիպված է խզել հարաբերությունները Վարդան Օսկանյանի եւ «Համախմբման» հետ եւ մեկնել երկրից: «Դա արդեն դառնում է հարցազրույց։ Ես որեւէ մեկի հետ որեւէ հարաբերություն չեմ խզել, շարունակում եմ չպատասխանել հարցերի, հարցազրույց չտալ, որովհետեւ այս պահին հատուկ ասելիք չունեմ»։
