30 տարվա բանտարկություն`Թուրք միլիարդատիրոջ սպանության մեջ կասկածվող քրդուհուն
Anadolu գործակալությունը հաղորդել է,որ Բելգիայի դատախազությունը պահանջել է 30 տարվա ազատազրկման դատապարտել Թուրքիայի՝ ծագումով քուրդ քաղաքացի ֆահրիե Էրդալին, ում կասկածում են 1996 թվականին թուրք միլիարդատեր Օզդեմիր Սաբանջիի սպանության մեջ: Ավելի վաղ Բելգիայի Բրյուգգե քաղաքի դատարանը հրաժարվել էր Թուրքիային հանձնել Էրդալին՝ որոշում կայացնելով դատական գործընթացը անցկացնել Բելգիայում: Քրդուհի Էրդալը թաքնվում է արդարադատությունից: Նրա փաստաբանը հրաժարվել է պաշտպանությունից, իսկ պետությունը նոր պաշտպան չի նշանակել, այդ պատճառով էլ դատարանում ոչ ոք չի պաշտպանել Էրդալի շահերը: Դատախազի ելույթից հետո դատավորը, վերջնական որոշում կայացնելու համար, հետաձգել է նիստը մինչև հունվարի 2-ը: Եթե դատարանը Էրդալի նկատմամբ ազատազրկման որոշում կայացնի, ապա նրա անունը կներառվի Ինտերպոլի «կարմիր բյուլետենի» մեջ՝ հատկապես վտանգավոր հանցագործների ցանկում:
