Վարչապետը դեմ է Ամանորի տոնական արձակուրդներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խմբագիրների հետ հանդիպման ժամանակ , պատասխանելով հարցին, շեշտեց, որ այդ խնդրի վերաբերյալ կառավարությունը չի հասցնի մինչև դեկտեմբերի վերջ օրենսդրական փոփոխություններ կատարել: «Դեկտեմբերի տուրիզմի վրա կազդեր, թե ո՞չ: Կազդեր: Այդ պատճառով այս տարի փոփոխություն չենք անի: Հաջորդ տարի, եթե որոշենք փոփոխություն անել, գուցե շուտ անենք: Իսկ այդ դեպքում տուրիզմի վրա ազդեցություն մեծ չէր լինի, քանի որ աշխատողն ունի 3 օր տոնական արձակուրդ, իսկ մնացած օրերը կարող է վերցնել անձնական արձակուրդ»,- նշեց կառավարության ղեկավարը: Վարչապետը կարծիք հայտնեց, որ նման տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է.«բայց վստահ չեմ, որ բոլորն այդպես են մտածում: Չնայած հիմնական զանգվածն այդպես է մտածում, սակայն հենց դրա դեմ լուծում առաջարկենք, չեն համաձայնի»:
