Ծառուկյանի վերադարձին վերաբերվում եմ շատ հանգիստ.Կարեն Կարապետյան
Գագիկ Ծառուկյանը գալիս է քաղաքականություն թե չէ, դա Գագիկ Ծառուկյանի խնդիրն է և որևիցե մեկն իր փոխարեն չի կարող պատասխանել այդ հարցին,երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հարցը հնչել է հետևյալ կերպ` ինչպես եք վերաբերվում քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձին` վերաբերվում եմ շատ հանգիստ: Անձնական հանդիպումներ ունենում եմ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ հարցը անձնական հանդիպումների ժամանակ չեմ քննարկում»,- ամփոփել է ՀՀ կառավարության ղեկավարը:
