Զորի Բալայանի «Արմենիա» նավի տխուր ճակատագիրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելողներին առաջինը դիմավորում է Զորի Բալայանի «Արմենիա» նավը: Նա այդ նավը բերել-կանգնեցրել է Սուրբ Ղազարում, վերցրել նրանց «Կիլիկիան» ու ճամփորդել: Տեւական ժամանակ Սբ. Ղազարի հոգեւորականներին են դիմում Վենետիկի հայ գործարարները` «Արմենիան» 1 մլն․ դոլարով գնելու, հայկական դրոշն Ադրիատիկում-Վենետիկում` գոնդոլների եւ մնացյալ նավերի կողքին ծածանելու, նավարկելու, «հաճելին օգտակարի» հետ համակցելու խնդրանքով: Սակայն Զորի Հայկովիչը չի տալիս իր համաձայնությունը: Ընդ որում, տեւական ժամանակ այնտեղ կանգնած «Արմենիան» արդեն կոռոզիայի է ենթարկվում, իսկ Սբ. Ղազարում չեն կարողանում վերանորոգել, որովհետեւ գոյատեւում են բավականին համեստ միջոցներով եւ նման փողեր չունեն, որ նավը փրկեն, իսկ «գործարքի» դեպքում կշահեին երկուստեք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
