Չի բացառվում, որ Դալլաքյանը միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ այս պահը, ըստ Վիկտոր Դալլաքյանի հավաստիացումների՝ Սեյրան Օհանյանը դառնալու է իր ստեղծելիք «Երրորդ հանրապետությա ն» ղեկավարը։ Եթե ինչ որ պատճառով դա տեղի չունենա, ապա չի բացառվում, որ Դալլաքյանը միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին։ Դալլաքյանը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո իր հրավիրած ասուլիսում բավական ջերմ խոսեց Ծառուկյանի մասին, վերջապես անձամբ բացահայտեց, որ հենց ինքն է գրել ԲՀԿ կանոնադրությունը։ Ուստի ոչ մի խոչընդոտ չկա այս պահին նման համագործակցության համար։
