Իշխանությունը կրկին ընտրեց Ծառուկյանին. իսկ ինչո՞ւ

«168 ժամ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը վերադառնում է։ Քաղաքականություն։ Որպես ընդդիմություն։ Այսինքն՝ ժողովրդի կողք։ Նա ոչ թե վերադառնում է, այլ նրան վերադարձնում են։ Տասնյակ-հազարավորները՝ իրենց խնդրանքներով։ Տասնյակ-հազարավորների մեջ, իհարկե, չի լսվում ամենակարեւոր խնդրանքը՝ իշխանության խնդրանքը։ Որը երկու տարի առաջ կոպիտ պահանջ էր։ Քաղաքականությունից դուրս գալու։ Վերադարձինը երեւի փափուկ խնդրանք է։ Կամ խնդրանքի իմիտացիա։ Ինչպես մնացած հազարավորներինը։ Իշխանությունն այսպիսով հերթական անգամ կեղծում է առաջիկա ընտրությունը։ Կեղծում է՝ ամենայն կեղծիքը կատարյալ դարձնելով։ Ժողովրդին չպատկանող, այսինքն՝ կեղծ իշխանություն, հասարակության հետ կապ չունեցող կեղծ իրականություն, որը լցվում է կեղծ ընդդիմությամբ։ Արդեն երրորդ անգամ, որովհետեւ առաջին երկու անգամներն արդարացվել են։ Այսպիսով, իշխանությունը կեղծում է ընտրության բովանդակությունն ի սկզբանե, կեղծվում է այլընտրանքը, որը ոչ թե իշխանությանն է այլընտրանք, ինչպես ներկայացվելու է մի քանի օր հետո, այլ հասարակությանն ու պետությանը։ Գագիկ Ծառուկյանի վերադարձն իշխանության ընտրությունն է, որը հասարակությանը զրկում է ընտրությունից։ Ու որքան ավելի շատ է կեղծվում ընտրության բովանդակությունը, այնքան ավելի կատարելագործվում է ընտրության մեխանիզմը տեխնիկապես։ Իշխանությունն այլեւս կարիք չունի կեղծելու քվեարկության օրը՝ ընտրատեղամասի ներսում ու դրսում, քանի որ ընտրությունից ամիսներ առաջ կարողանում է հերթական անգամ կեղծել ընտրության ինստիտուտը մարդկանց մտքերում ու սպասելիքներում։ Այս իրավիճակը չէր լինի միայն այն դեպքում, երբ հասարակությունն ունենար համապատասխան իմունիտետ եւ քաղաքակրթական արգելքներ՝ սեփական ապագան ու սպասումներն այս կամ այն անձի մեջ ու նրա հետ իդենտիֆիկացնելու արգելքներ։ Բայց հասարակությունը, ինչպես ցույց է տալիս կյանքը, չունի այդ արգելքները՝ ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը, որը հերթական անգամ նպատակին հասնելու համար միջոցի մեջ խտրություն չի դնում։ Մի քանի ամիս հետո նույնկերպ խտրություն չի դնելու հասարակությունը՝ կատարելով այն ընտրությունը, որն այսօր իշխանությունն իր փոխարեն կատարել է՝ վերադարձնելով Գագիկ Ծառուկյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ին ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, ընտրում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նարատիվները. Շարմազանով Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 30 մարդ է զոհվել Խորվաթիայի նախագահը հերքել է մեղադրանքը Արտառոց դեպք․ կինը ոստիկաններին հայտնել է Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ. Ժաննա Ալեքսանյան Թրամփը հաստատել է Իրանի ծովային շրջափակման ուժի մեջ մտնելը Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ, եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ համար ջանքեր գործադրելու մասին Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am