Ինքնաթիռի պայթյունի հետևանքով 1 մարդ ցած է ընկել ինքնաթիռից. տեսանյութ
Սոմալիի քաղավիավիայի ծառայության ղեկավարը հայտնել է, որ մեկ մարդ է ցած ընկել Daallo Airlines ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռից, որտեղ պայթյուն էր որոտացել: Տղամարդու դին արդեն հայտնաբերվել է: Դին գտնվել է Մոգադիշոյից 30 կմ հեռավորության վրա: Երեկ ուղևորատար Airbus A321-ը արտակարգ վայրէջք էր կատարել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից հետո: Պայթյունի հետևանքով ինքնաթիռի ֆյուզելյաժում առաջացել էր ինքնաթիռի դռան մեծության անցք: Ինքնաթիռը Մոգադիշոյից ուղևորվում էր Ջիբութի: Վայրէջքից հետո ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմի անդամները տարհանվել են:
