‹‹Հայրենիքը ոչ մեկ չի կարող հենց այնպես տալ››-Լևոն Շիրինյան
Դեկտեմբերի 5-ին Հայելի ակումբում քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակից. ‹‹ Իրավիճակը հավասարակշռյալ է. իբրև թե ‹‹Հայաստանը ի վիճակի չէ հանձնվելու, Ադրբեջանը ի վիճակի չէ վերցնելու››: Ւնչու՞: Տարիներով ստեղծված գաղափարը, որ ժողովուրդը հեչ, ժողովուրդը աղքատ է, ապրիլյան պատերազմը հօդս ցնդեցրեց ›› : Լևոն Շիրինյանը խոսքում նշեց, որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմում կորցրեց վստահությունը ռուսների նկատմամբ. ‹‹Ռուսաստանը հրահրեց ապրիլյան պատերազմը, ստացավ քարտ-բլանշ, որ հարցը լուծի, բայց վարվեց թրքավարի: Ստրատեգիական իմաստով Ադրբեջանը հարց չլուծեց››: Խոսելով Արցախի կողմից հողերը վերադարձնելու մասին՝ բանախոսն ասաց. ‹‹Այնքան էլ վստահ չեմ, թե նախագահն ասում է, եկեք հողերը վերցրեք, որովհետև նա գիտի, որ հայ ժողովրդի ունեցվածքի սեփականատերը չէ: Եթե, մտածենք, որ նման բան կա, ապա ‹‹Սասնա ծռեր››-ի սահմանափակ ապստամբությունը կբերի գնդերի և դիվիզիաների ապստամբության: Հայրենիքը ոչ մեկ չի կարող հենց այնպես տալ››: Հանդիպման վերջում քաղաքագետն ավելացրեց, որ ինչքան էլ վատ անկախություն ունենանք և աղքատ ժողովուրդ լինենք, միևնույն է ունենք երիտասարդ սերունդ, որը բոլշևիկյան ռուսուլմանությունը չունի: Մարիամ Հակոբյան
