‹‹Վատթարագույն ավանդույթ կդառնա, եթե ԱՄՆ-ն երկրորդ անգամ Հայաստանը լքի››-Լևոն Շիրինյան
‹‹Աշխարհը չի կարող կանխատեսել՝ Թրամփը ի՞ նչ ծրագրերով ու մասշտաբներով է գալիս նախագահ: Եթե Թրամփը ճանաչի Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության գոտի, որը հենց ռուսների ‹‹փորացավն է››, այս դեպքում ռուսական բեևեռը կկայանա, ինտեգրման անվան տակ կձգվի և կստեղծվի հակասությունների աշխարհ››,- Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Բանախոսը հիշեցրեց՝ 1920թ.-ից ԱՄՆ-ն իրավարար հանձնարարություն ունի մեր երկրի հանդեպ և վատթարագաույն ավանդույթ կդառնա, եթե Միացյալ Նահանգները երկրորդ անգամ լքի Հայաստանը: Քաղաքագետի համոզմամբ դա չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերություններում հակադրություն, այլ՝ ռուսական ‹‹սապոկի›› գործողության սահմանափակում: Միայն այս դեպքում Հայաստանը՝ որպես ինքնուրույն պետություն կգործի: Մարիամ Հակոբյան
