«Նապոլիի» խնդիրը «Յուվենտուսն» է. Մարադոնա
«Նապոլի»-ի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հուսով է, որ նեապոլիտանյան ակումբը կարող է Իտալիայի չեմպիոն դառնալ ընթացիկ մրցաշրջանում: ««Նապոլի»-ն կարող է Ա Սերիայի չեմպիոն դառնալ ընթացիկ մրցաշրջանում, քանի որ գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, իսկ Իգուաինն էլ բազմաթիվ գոլեր է խփում: Սակայն «Նապոլի»-ն մի խնդիր ունի, որի անունն է «Յուվենտուս»: Թուրինցիները միշտ հաղթում են, և եթե այդպես շարունակվի, նեապոլիտանյան ակումբը բարդությունների կբախվի»,- Football Italia-ն մեջբերում է Մարադոնայի խոսքերը:
