ՀԲԸՄ նախագահն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը դեկտեմբերի 5-ին այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով: Այցի նպատակը «Օգնենք Արցախին» արշավի արդյունքների ամփոփումն ու տրամադրված բժշկական սարքավորումների փորձարկումն էր: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ «Օգնենք Արցախին» արշավի շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է շարժական ռեանիմացիոն անվասայլակներով՝ հագեցած ժամանակակից վերակենդանացման սարքավորումներով: Համալրումը թույլ կտա նաև օդային տեղափոխման անհրաժեշտության դեպքում ավելի արագ և արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին: Ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին է հատկացրել նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր: Շնորհակալություն հայտնելով զինծառայողներին անձնվեր ծառայության համար՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը վստահեցրել է, որ թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում բանակը համայն հայության հպարտությունն է ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդի իր պարտքն է համարում աջակցել հայկական զինված ուժերին, կանգնել հայ զինվորի թիկունքին: ՀԲԸՄ նախագահը նաև ընդգծել է, որ որպես յուրօրինակ կամուրջ մայր հայրենիքի և սփյուռքի միջև, ՀԲԸՄ-ի բարեգործական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերը՝ շեշտելով, որ կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը: Ապրիլյան մարտական գործողություններից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կատարված հանգանակությունների, անհատ նվիրատուների ներդրումների, ինչպես նաև Կենտրոնական վարչական ժողովի հատուկ հատկացման շնորհիվ հավաքել էր ավելի քան 325.000 ԱՄՆ դոլլար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ու հայկական զինված ուժերին աջակցելու նպատակով: ՀԲԸՄ-ն նաև դրամական աջակցություն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին և ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: «Օգնենք Արցախին» նախաձեռնության կարևոր բաղադրիչն էր շտապ օգնության և բժշկական շարժական սարքավորումների ձեռք բերումը:

unnamed-1 unnamed-2 unnamed-3

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ին ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, ընտրում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նարատիվները. Շարմազանով Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 30 մարդ է զոհվել Խորվաթիայի նախագահը հերքել է մեղադրանքը Արտառոց դեպք․ կինը ոստիկաններին հայտնել է Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ. Ժաննա Ալեքսանյան Թրամփը հաստատել է Իրանի ծովային շրջափակման ուժի մեջ մտնելը Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ, եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ համար ջանքեր գործադրելու մասին Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am