Սիրիայում ոչնչացվել է «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» պարագլուխներից մեկը. ԶԼՄ-ներ
Սիրիայի հյուսիսում սիրիական ռազմաօդային ուժերի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը։ Այս մասին հայտնում է «Սուրիա Ալ-Ան» տեղեկատվական պորտալը։ Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է Անադան քաղաքին, որը գտնվում է Հալեպից 12 կմ հյուսիս։
