«Որևէ մեկը իմ ընտանիքին չի փորձել ճնշել». Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ սպայի կինը ամուսնու հետ 2 տարի կապ չի ունեցել

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ սպա Նորայր Մինասյանի կինը՝ Սաթիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ամուսնու՝ Ադրբեջանին հանձնվելու վերաբերյալ տեղեկություն իրեն հայտնի չէ և որ իրեն որևէ մեկը չի փորձել ճնշել Հայաստանում:

Հիշեցնենք, որ ըստ Haqqin.az ադրբեջանական լրատվամիջոցի՝ 36-ամյա Նորայր Մինասյանն ավագ լեյտենանտի կոչումով ծառայել է Նախիջևանի սահմանակից զորամասերում՝որպես հակատանկային վաշտի հրամանատար: 2014 թվականի փետրվարին Մինասյանը ձերբակալվել է և զորամասն ինքնակամ լքելու համար դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, սակայն, 6 ամիս անց նա ազատ է արձակվել: Ըստ նույն կայքի՝ Մինասյանը բնակվում է Սոչիում, և պատմել է, որ ձերբակալությունից հետո Երևանում գտնվող իր ընտանիքին սկսել են ճնշել հայկական իշխանությունները, և նա օգնություն է ակնկալում ադրբեջանական իշխանություններից:
«Որևէ մեկը իմ ընտանիքին չի փորձել ճնշել: Ընդհակառակը, ես ընդամենը մի քանի ամիս առաջ դպրոցի տնօրեն եմ դարձել, երեխաներիս հետ ապրում եմ Արցախում: Խիստ անհասկանալի ու կասկածելի է ինձ համար այդ տեղեկությունը: Ես որևէ տեղեկություն չունեմ այդ մասին»,-ասաց Մինասյանի կինը՝ հավելելով, որ ամուսինը երկու տարի առաջ գնացել է Ռուսաստան գումար աշխատելու և նրանից այլևս լուր չի ունեցել այս ընթացքում: «2015 թ-ի ապրիլ ամսից իր հետ կապ չեմ ունեցել, անգամ երբ երկրորդ բալիկս ծնվել է, իր հետ կապ չի եղել»,- ասաց նախկին սպայի կինը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ Նորայր Մինասյանը զորացրված սպա է և որ ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ սպայի` Բաքու տեղափոխվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցում տեղ գտած լուրը. «ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հարցը, դեռ չենք կարող որևէ բան մեկնաբանել»:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ին ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, ընտրում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նարատիվները. Շարմազանով Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 30 մարդ է զոհվել Խորվաթիայի նախագահը հերքել է մեղադրանքը Արտառոց դեպք․ կինը ոստիկաններին հայտնել է Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ. Ժաննա Ալեքսանյան Թրամփը հաստատել է Իրանի ծովային շրջափակման ուժի մեջ մտնելը Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ, եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ համար ջանքեր գործադրելու մասին Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am