Հյուսիսատլանտյան դաշինքը «նպատակ ունի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ» և «ակնկալում Է շարունակել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը»՝ ուսումնասիրելով հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունները, մասնավորապես, «ռազմական ռիսկերի նվազեցումը քննարկելու համար»: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Սթոլթենբերգը նաև նշել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հույս ունի շարունակել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը, այդ թվում՝ ռազմական ռիսկերի նվազեցման նպատակով:
Նա հայտնել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարների՝ դեկտեմբերի 6-7-ին Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն 40 կետից բաղկացած միջոցառումների փաթեթ կընդունեն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի եւ ծովում անվտանգության վերաբերյալ:
Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական եւ քաղաքական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Նրա խոսքով՝ այդ հարցը ներկայացված Է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի՝ դեկտեմբերի 7-ի նախարարական նիստին:
Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու բոլոր ջանքերը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից