Ունենք ֆինանսական խնդիր ու փորձում ե՞նք դա լուծել. Թևան Պողոսյանը՝ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու օրենքի մասին

Կառավարությունն առաջարկում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Ռազմաբժշկական ֆակուլտետում պետության հաշվին սովորողները, որոնք հետո հրաժարվում են զինվորական ծառայությունից, պետք է վճարեն տույժ: «Մենք սրանով ինչի՞ն ենք փորձում նպաստել. որ բանակում բժշկական ծառայության որակը բարձրանա, դրա խնդիրն է մեր առջև դրված, թե՞ ունենք ֆինանսական խնդիր ու փորձում ենք դա լուծել: Եթե բանակում բժշկի աշխատավարձն այնպիսին լիներ, որը մրցունակ կլիներ ընդհանուր առողջապահական համակարգի հետ, ապա քաղաքացիական բժիշկներն իրենք կուզենային այնտեղ ծառայել»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ քննարկվող օրենքի նախագծի վերաբերյալ նման կարծիք հայտնեց պատգամավոր Թևան Պողոսյանը: Այնուհետև հետաքրքրվեց, թե պայմանագիրը, որը կնքվում է, հնարավոր չէ՞ պայմանագրով այդ հարցերը կարգավորել, նաեւ պարտավորությունները նախատեսել, որ մարդն իմանա ինչի է գնում: «18 տարեկանը լրացել է, գնում եք ծառայում եք գալիս եք, նրանից հետո կլինեն այլ գայթակղիչ մեխանիզմները, որոնցով շատերը կցանկանային դառնալ ռազմական բժիշկ: Սա պետք է լինի մոտեցումը»,- ասաց նա: Թեւան Պողոսյանը հարցրեց՝ թե ամբողջական որքա՞ն տույժ է նախատեսվում այն սովորողների համար, որոնք չեն ուզում ծառայել՝ սովորելուց հետո: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց, որ ամեն տարվա համար տույժը 1 մլն 100 հազար դրամի կարգի է, ամբողջ ուսումնառության համար կազմում է մոտ 8 մլն դրամ: «Ես հուսով եմ, որ պաշտպանության նոր նախարարի այն գաղափարը, թե բանակը պետք է դառնա շարժիչ ուժ երկրի զարգացման համար, ինքներս մեզ լուրջ կվերաբերվենք ու դա իրագործելու համար փոփոխությամբ կգանք: Եթե փոփոխություններ էլ անենք, էլի սողանքներ կմնան, բայց զգում եմ, որ սողանքները փակելու ձեր ցանկությունը լուրջ է: Մենք ինքներս պետք է սկսենք աշխատել ինստիտուտների փոփոխությունների համար»,- հայտարարեց Թևան Պողոսյանը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ին ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, ընտրում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նարատիվները. Շարմազանով Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 30 մարդ է զոհվել Խորվաթիայի նախագահը հերքել է մեղադրանքը Արտառոց դեպք․ կինը ոստիկաններին հայտնել է Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ. Ժաննա Ալեքսանյան Թրամփը հաստատել է Իրանի ծովային շրջափակման ուժի մեջ մտնելը Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ, եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ համար ջանքեր գործադրելու մասին Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am