Ալիևի օգնականը խոստովանել է
Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հանդիպում է ունեցել Գուբայի շրջանի բնակիչների հետ. հայտնում է contact.az-ը: Նա փորձել է բնակչությանը համոզել, որ տնտեսական խնդիրները ժամանակավոր բնույթ ունեն, և կառավարությունն ունակ է լուծել դրանք։ Ալի Հասանովը նաև փաստացի խոստովանել է, որ կառավարության հաշվարկները հետնավթային շրջանի՝ նավթային եկամուտների` 2030-ական թվականներին դադարելու մասին, սխալ են եղել։
