«Չէի ուզում՝ չէի գալիս». Մհեր Սեդրակյան
ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը բավական երկար ընդմիջումից հետո այսօր եկել էր ԱԺ: Լրագրողներից մեկն անմիջապես հետաքրքրվեց՝ արդյոք խորհրդարան չգալու պատճառը նեղացած լինելն է. «Ես ոչ մեկից չեմ նեղանում: Չէի ուզում՝ չէի գալիս»: Հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ իրավապահները խուզարկել են Ձեր բնակարանը, պատգամավորը հերքեց. «Իմ բնակարանը ոչ մեկ չի խուզարկել»: Այնուհետև հեռացավ՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել: Սոնա Դավթյան
