Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կուշանան
«Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակի համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանից Երևան ուղևորված օդանավի վայրէջքը «Զվարթնոցում», որը նախատեսված էր 12:45-ին, ուշանում է, և, ըստ նախնական տեղեկության, վայրէջք կկատարի 13:42-ին:Երևանից Մոսկվա ավիաչվերթները ուշանում են Մոսկվայում վատ եղանակի պատճառով : Նովոսիբիրսկից Երևան չթվերթի վայրէջքը, որը պալանավորված էր 13:54-ին, ևս ուշանում է: Ուշանում է նաև Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Երևան չվերթը: Վայրէջքը նախատեսված էր 15:24-ին: Երևանից Մոսկվա և Նովոսիբիրսկ չվերթները ևս կկատարվեն ուշացումով:
