Քեմերոն․ ԵՄ հարցերով հանրաքվեն կարող է կայանալ մի քանի ամսից
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեն կարող է անցկացնել արդեն առաջիկա ամիսներին, եթե ԵՄ այլ երկրներ աջակցեն բլոկում մի շարք փոփոխություններին, որոնց մասին առաջարկներ արվել են ավելի վաղ։Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Վարչապետը հայտարարել է, որ այն առաջարկները, որոնց ընդունումը Մեծ Բրիտանիային կպահի Եվրոպական միությունում, կօգնի ավելի լավ վերահսկել միգրացիային վերաբերող իրավիճակը, հայտնում է Gazeta-ն։
