Սփյուռքահայերը պատկերացումներ չունեն Հայաստանի իրադարձությունների մասիմ. Սերժ Թանկյան
Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով քննարկման ժամանակհայտարարեց.«Մտահոգիչ է այն փաստը, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի: Այս թիվը պայմանավորված է նրանով, որ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից: Մեզ համար շատ կարևոր է ստորագրողների հայ լինելը: Այս հանգամանքն արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը: Բացի այդ՝ սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձություններից: Սա շատ կարևոր է մեզ համար` հասկանալ, որ Հայաստանն ու սփյուռքն ավելի շատ են անջատված, քան մենք պատկերացնում էինք»: Վերջինս ընդգծեց, որ սփյուռքահայերը բավականաչափ պատկերացումներ չունեն Հայաստանի իրադարձությունների մասին:
