Daily Mail-ը հայտնում է,որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը կրկին գովաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին` այս անգամ անվանելով նրան «խելացի մարդ», ով արագ կկողմնորոշվի նախագահի պարտականությունների կատարման գործում, որոնք նոր են գործարարի համար:
Աղբյուրը հիշեցնելով, որ նախկինում Պուտինն ամերիկացի գործարարին «հանճարեղ և տաղանդավոր անձնավորություն» էր անվանել: Այս անգամ ՌԴ առաջնորդը կարևորել է Թրամփի փորձը բիզնեսում` նշելով, որ նրա հաջողությունն այդ ոլորտում նրա խելքի ապացույցն է:Պուտինը նախկինում ևս հույս էր հայտնել, որ Թրամփի ղեկավարությամբ առավել հեշտ կլինի վերականգնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները:
«Թրամփը գործարար և ձեռներեց է եղել: Նա արդեն պետական գործիչ է, աշխարհի առաջատար երկրներից մեկի` Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը: Այն, որ նա մեծ հաջողությունների է հասել բիզնեսում, խոսում է այն մասին, որ Թրամփը խելացի մարդ է», - ասել է Պուտինը NTV հեռուստաալիքի եթերում:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից