«Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է Թբիլիսի մեկնող ինքնաթիռի շարժիչը
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է A320 ինքնաթիռի շարժիչը։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ինքնաթիռը «Դոմոդեդովոյից» պետք է թռչեր Թբիլիսի։ «Թռիչքուղու վրա ինքնաթիռի ընթանալու պահին ձախ թևի շրջանում, որտեղ գտնվում է շարժիչը, ուժեղ լույս երևաց։ Ինքնաթիռը նույն պահին դադարեցրեց արագություն հավաքելն ու կանգ առավ»,-ասել է ականատեսը։
