Խոշոր վթար Ռուսաստանում․ զոհերից 10-ը երեխաներ են
Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին Տյումեն-Խանտի Մանսիյսկ ավտոճանապարհին խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. բախվել են ակրոբատիկայի մանկական թիմի երեխաներին տեղափոխող ավտոբուսը, երկու մարդատար մեքենաներ եւ մեկ բեռնատար։ Վթարի արդյունքում կա 12 զոհ, որոնցից 10-ը երեխաներ են։ 20 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել։ Ավտոբուսում շուրջ 30 երեխաներ էին՝ մարմնամարզիկներ, նրանք վերադառնում էին մրցումներից։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։
