Թուրքիան ու Ռուսաստանը պետք է առևտուր անեն ազգային արժույթներով. Էրդողան
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայաի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Մոսկվային առաջարկել է երկու երկրների միջև առևտուր իրականացնելիս հաշիվները վարել ազգային արժույթներով: «Ես նախագահ Պուտինին ասացի եկեք մեր առևտուրն իրականացնենք տեղի արժույթներով։ Այն ամենի համար, ինչ ես գնում եմ ձեզանից, կվճարեմ ռուբլով, իսկ այն ամենի համար, ինչ դուք եք գնում ինձանից՝ լիրայով»,- ասել է նա:
