Այսօր՝ դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում 37-ամյա Սամվել Աբրահամյանը Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին իր վարած Opel Corsa մակնիշի 34 TZ 765 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե 2 սյուներին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 34-ամյա Նաիրա Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նաիրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը, Համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանտարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը