Կանխատեսվում է նավթի գնի 50 տոկոսով աճ
Bloomberg գործակալության կողմից հարցման ենթարկված վերալուծաբանների մեծ մասը կարծում է, որ 2016 թվականի վերջին նավթի համաշխարհային գները կաճեն 50 տոկոսով։ Վերլուծաբանների գնահատականներով՝ WTI և Brent նավթի գները Նյու Յորքի ապրանքային և Լոնդոնյան բորսաներում կթանկանան 15 դոլարով՝ հասնելով համապատասխանաբար 46 և 48 դոլարի։ Նավթի ավելցուկը համաշխարհային շուկաներում, որը նպաստել է գների՝ 12-ամյա նվազագույնի անկմանը, շուտով կարող է վերափոխվել դեֆիցիտի՝ ԱՄՆ-ում նավթի արտադրության նվազման պատճառով՝ կարծում են Goldman Sachs-ում։
