Թուրքիայում ամերիկյան անօդաչու է կործանվել
Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կործանվել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը ենթադրաբար պատկանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին։ ԱԹՍ-ը կործանվել է Ադանա քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Դողաքենթի շրջանում։ Թուրքիայում վերջին անգամ ամերիկյան անօդաչու կործանվել է 2015 թվականի հունվարի 20-ին։ Այն ժամանակ Հաթայ նահանգում կործանվել էր Predator տիպի ԱԹՍ, որի շարժիչի հետ խնդիրներ էին ծագել օդում։
