Իրանն առաջին անգամ սկսել է նավթամթերք մատակարարել Տաջիկստան
Իրանն առաջին անգամ սկսել է նավթամթերք մատակարարել Տաջիկստան, հայտնում է RNS -ը՝ վկայակոչելով Shana իրանական գործակալությունը։ Մատակարարումների մեկնարկի մասին հայտնել է ազգային նավթային ընկերության ղեկավար (National Iranian Oil Products Distribution Company (NIOPDC)) Մոհամմադ Մահդի Քորեյան։ Այս պահին Իրանը Տաջիկստան է մատակարարել 2.9 մլն լիտր։ Նախկինում նավթամթերք էր մատակարարվում միայն մինչեւ Աֆղանստան:
