Դոնալդ Թրամփը խելացի մարդ է. Պուտին
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըհայտնել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խելացի մարդ է։ «Թրամփը եղել է գործարար, իսկ այսօր նա արդեն պետական գործիչ է, աշխարհի առաջատար երկրներից, ռազմական ու տնտեսական պլանում ամենահզոր երկրներից ԱՄՆ-ի ղեկավարը։ Եվ քանի որ նա կարողացավ հաջողության հասնել բիզնեսում, դա վկայում է, որ նա խելացի մարդ է։ Իսկ եթե խելացի մարդ է, նշանակում է, որ նա լիովին ու բավական արագ կգիտակցի պատասխանատվության այլ մակարդակ», ասել է ՌԴ նախագահը՝ հույս հայտնելով, որ Թրամփը կգիտակցի պատասխանատվության այլ մակարդակ: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները ելնում են նրանից, որ Թրամփը կգործի հենց նման դիրքորոշմամբ։
