Քերին Քլինթոնին գաղտնի նամակ է ուղարկել
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գաղտնի տվյալներով նամակ է ուղարկել իր անձնական փոստից: Hill պարբերականի հաղորդմամբ՝ սա հաստատել է ԱՄՆ Պետդեպը: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ 2011 թ. մայիսի 19-ին այդ ժամանակ օտարերկրյա գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ Քերին նամակ է ուղարկել «ոչ պաշտոնական էջից»: Հիմա էջն արդեն ակտիվ չէ: Նամակում խոսվել է Հնդկաստանի, Աֆղանստանի և Պակիստանի մասին: «Մենք բոլորս գիտենք, որ դրանք դժվար հարաբերություններ կլինեն նրանց բնույթի պատճառով… Բայց հիմա տարբերակներ ստուգելու իրական հնարավորություններ կան»,- պարբերականը մեջբերում է անում նամակից:
