Վրաերթ Մանկավարժական համալսարանի մոտ
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի մոտ, Երևանի բնակիչ, 42-ամյա Արմեն Թեմուրյանը իր վարած Nissan մակնիշի 106 OF 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 31-ամյա Լիլիթ Սեդրակյանին։ Վարորդը փախուստի չի դիմել և օգնել է, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտորն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Թեմուրյանը աշխատում է «VIP» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
