Իրանն ու Ռուսաստանը շարունակում են սերտ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում. Ռոհանի
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու Ռուսաստանը շարունակում են սերտ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի հարցերում։ Այդ մասին Ռուսաստանի՝ Սիրիայի հետ հարցերով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Ինչպես ասել է` Թեհրանի ու Մոսկվայի միջև կան այդ հարցի հանդեպ դիրքորոշումների նմանություններ ու համագործակցության լավ մակարդակ:
