Պարզվեց, որ լոլիկն էլ է թարս աճում

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալով լոլիկը երկրորդն է` թունդ ալկոհոլային խմիչքներից հետո: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵԱՏՄ որոշ երկրներ արտահանվել է 19 մլն 783 հազար 954 ԱՄՆ դոլարի լոլիկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազան, ընդհանուր առմամբ այն կազմել է 30 հազար 369 տոննա, որից շուրջ 30 հազար 169 տոննան արտահանվել է ՌԴ` կազմելով 19 մլն 726 հազար 714 ԱՄՆ դոլար: Սրան զուգահեռ՝ հայկական ԶԼՄ-ներում արդեն տևական ժամանակ է, ինչ ջերմատներ ունեցող ֆերմերներն ահազանգում են Հայաստան ներկրվող թուրքական լոլիկի մասին: Լոլիկագործները բողոքում են, որ թուրքական լոլիկը «խփում է» հայ արտադրողների գործին: Մասնավորապես օրերս «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը հայտարարել էր, որ մեկ կիլոգրամ թուրքական լոլիկն, ըստ օրենքի, պետք է մաքսազերծվի 507 դրամով, բայց այն հայաստանյան շուկայում վաճառվում է 500 դրամով, այսինքն՝ ինքնարժեքից էլ ցածր գնով: Մինչդեռ հայկական լոլիկը խանութներում վաճառվում է 600 դրամով, ողջամիտ եկամուտի հաշվարկով՝ նվազագույն գինն է: Հետևաբար ստացվում է, որ թուրքական լոլիկը տեղական շուկայում հաղթում է հայկական արտադրանքին: Կառավարության նիստից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, անդրադառնալով լոլիկի շուկայում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ եթե լոլիկն ու վարունգը Թուրքիայից օրինական ճանապարհով է ներմուծվում Հայաստան, ապա ոչինչ անել չեն կարող: Ըստ նախարարի՝ քայլերը, որ ձեռնարկվում են, պետք է լինեն օրենքի սահմաններում: «Բոլոր պետական մարմիններն այսօր աշխատում են, որ այդ հարցը պարզաբանեն: Եթե դա օրենքից դուրս է, պետք է կարգավորվի օրենքի սահմաններում: ՊԵԿ-ի ղեկավարի հետ խոսել եմ, հանձնարարություն է տվել մաքսանենգության հարցով վարչության պետին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնի, թե կա՞ այդպիսի բան»,- նշել է  Իգնատի Առաքելյանը: Դրան հաջորդեց գյուղատնտեսության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ նախարար Իգնատի Առաքելյանը լոլիկի իրացման հարցով խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են   Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը և ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ: Ագրոարդյունաբերական համակարգի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը: Խորհրդակցության մասնակիցները արձանագրել են, որ թուրքական լոլիկի ներկրումները դադարել են, մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված լոլիկ այլևս չկա, առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակով շուկայահանվում է: Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգը ստանալուց հետո խնդիրը մշտապես գտնվել է պատկան մարմիների  ուշադրության կենտրոնում, սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետական մարմինների աշխատանքը բավարար չէ, և շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը: Թե ինչ մեխանիզմներով է հնարավոր թուրքական լոլիկի ներմուծման դեմն առնել, իհարկե դժվար է ասել: Իրականում այստեղ 2 խնդիր կա՝ եթե իսկապես ներմուծված լոլիկը վաճառվում է ինքնարժեքից ավելի ցածր գնով, ուրեմն սա պետք է որակել անբարեխիղճ մրցակցություն և կիրառել համապատասխան տույժեր: Երկրորդ խնդիրն ուղղակիորեն առնչվում է լոլիկի արտահանմանը՝ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանված 30 հազար տոննա լոլիկը հայկական, թե՞ թուրքական լոլիկ է: Եվ վերջապես. եթե մեր երկիրն ունի սեփական լոլիկը, ապա ինչո՞ւ ենք այն ներմուծում Թուրքիայից, և այս տարվա կտրվածքով որքա՞ն թուրքական լոլիկ է մտել Հայաստան:     Դավիթ  Մանուկյան  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am