Ես եկել եմ 6 ամիս աշխատելո՞ւ` ոչ. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը հայտարարեց, որ չի եկել կարճ ժամկետով աշխատելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետին հարց է ուղղվել` արդյոք նա լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն մինչև հաջորդ համապետական ընտրություններ, թե մինչև 2018 թվականը: «Այսպես պատասխանեմ հարցին. ես եկել եմ ընդամենը 6 ամիս աշխատելո՞ւ` ոչ: Ցանկություն ունե՞մ երկարատև աշխատելու` եթե հաջողակ լինեմ, ապա այո, բայց ես չեմ կարող բեռ դառնալ, եթե չլինեմ արդյունավետ»,– ասաց վարչապետը:
