Ուզում եմ օդ շնչել. Վանոյի՝ Արմեն Տեր Սահակյանը դիմել է ծայրահեղ քայլի
Արդեն չորրորդ օրն է Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը գտնվում է հացադուլի մեջ: Արմեն Տեր Սահակյանի որդին՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայրը շարունակելու է հացադուլը և միայն իր պահանջի կատարման դեպքում հետ կկանգնի ծայրահեղ քայլից: Արդեն հայտնել ենք, որ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը: «Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:
